ԱԴՐԲԵՋԱՆ

  • Մայրաքաղաքը՝ Բաքու
  • Բնակչությունը՝ 9,624,900
  • Տարածքը՝ 86,600 ք.կմ
  • Սահմանակից պետությունները՝ Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա
  • ԵՄ հետ ստորագրել է Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 1999թ.
  • 2010թ. ԵՄ և Ադրբեջանը սկսեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, սակայն մինչ օրս պայմանագիրը չի ստորագրվել:  Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող գործընթացն հետաձգվում է Ադրբեջանի   Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չլինելու պատճառով:
  • 2009թ. ԵՄ և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր, որի արդյունքում կնքվել է փոխըմբռնման հուշագիր Եվրոպայի ամենամեծ ենթակառուցվածքային նախագծերից մեկի՝ Հարավային գազային միջանցքի ստեղծման մասին: Վերջնական ներդրումային որոշումը (դեկտեմբեր 2013թ.) և 2014թ. սեպտեմբերին տեղի ունեցած հիմնարկեքի արարողությունը կարևոր քայլեր էին երկկողմ հարաբերությունների օրակարգում, սակայն ամենակարևորը Հարավային գազային միջանցքն իրականություն դարձնելն է:
  • Ադրբեջանը ԵՄ-ի հետ չունի վիզայի ազատականացման մասին պայմանագիր, սակայն 2014թ.սեպտեմբերին ստորագրվել են ԵՄ-Ադրբեջան վիզայի դյուրացման և հետընդունման պայմանագրերը:
  • 2013թ. դեկտեմբերի 5-ին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանը ԵՄ և 8 անդամ պետությունների հետ (Բուլղարիա, Լեհաստան Լիտվա, Նիդեռլանդներ, Չեխիա  Սլովակիա Սլովենիա, Ֆրանսիա) ստորագրեց Շարժունակության շուրջ գործընկերության համաձայնագիրը, որն ուղղված էր հետևյալ առաջնահերթ ոլորտներին. միգրացիայի կառավարում, շարժունակություն, օրինական միգրացիա և ինտեգրացիա, անկանոն իմմիգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքար, հետընդունում, նույնականացման և ճամփորդական փաստաթղթերի անվտանգություն, սահմանների կառավարում, միգրացիա և զարգացում, ապաստանի հայցում և միջազգային պաշպանություն
  • Ադրբեջանը չունի սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) ռազմավարություն, սակայն Արևելյան գործընկերության կարևորագույն նախաձեռնության՝ սահմանների համալիր կառավարման շրջանակներում մասնակցում է ԵՄ-ի հետ ՍՀԿ վերաբերվող մի շարք ծրագրերի, ինչպիսիք են ԱլԳ ՍՀԿ կարողությունների զարգացման ծրագիրը: