Արևելյան գործընկերություն

Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) մի նախաձեռնություն է Եվրամիության և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հարաբերությունների շրջանակում:

Եվրամիության և առանձին ԱլԳ երկրների միջև համագործակցությունն ընթանում է տարբեր ձևերով և ներառում է սոցիալ-տնտեսական զարգացման նախագծերի ու ծրագրերի լայն շրջանակ,  այսպես կոչված ասոցացման գործընթաց (առանձին պաշտոնական համաձայնագրեր ԵՄ-ի ու ԱլԳ-ի առանձին երկրների միջև) և բանակցություններ վիզային ռեժիմի ազատականացման ու ազատ առևտրի գոտիների ձևավորման վերաբերյալ:

ԱլԳ ամեն մի երկիր ԵՄ-ի հետ համագործակցության կամ «ասոցացման» տարբեր փուլերում է գտնվում: 2014թ. Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ստորագրեցին ասոցացման համաձայնագրեր: Նույն թվին Մոլդովան դարձավ ԱլԳ առաջին երկիրը, որի համար ազատականացվեց վիզային ռեժիմը, ինչը նշանակում է, որ այժմ Մոլդովայի քաղաքացիները կարող են առանց նախապես վիզա ստանալու ուղևորվել Շենգենյան երկրներ (մինչև 90 օր ժամկետով): 

Սահմանային համալիր կառավարումը ԵՄ-ի Արևելյան գործընկերության աշխատանքների գերակա ոլորտներից է, իսկ ՍՀԿ առաջատար նախաձեռնության շրջանակում  հիմնարար ծրագրերից մեկը ԱլԳ-ՍՀԿ կարողությունների զագացման ծրագիրն է:

ԱլԳ վեց երկրներից յուրաքանչյուրը ՍՀԿ իրականացման տարբեր փուլերում են գտնվում, մի գործընթաց, որով պահանջվում է ՍՀԿ ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակում: Հաշվի առնելով ակնհայտ կապը սահմանների կառավարման լավ պրակտիկայի ու մարդկանց տեղաշարժի միջև` ԵՄ-ն առաջընթաց է ունեցել ՍՀԿ ուղղությամբ, որը վիզային ռեժիմի ազատականացման պայման է և նախադրյալ: ԵՄ հետագա ընդլայնումները աշխարհագրական առումով ավելի են մոտեցրել ԵՄ և ԱլԳ երկրներին: Ուստի, ԵՄ և ԱլԳ երկրների անվտանգությունը, կայունությունը և բարեկեցությունը դարձել են ավելի ու ավելի փոխկապակցված: Եվրամիությունը մեկնարկեց Արևելյան գործընկերությունը  2009թ. մայիսի 7-ին` այդ մասին Պրահայում կատարելով համատեղ հայտարարություն, որտեղ որոշակի գաղափարներ էին առաջ քաշվում ԱլԳ տարածաշրջանի և ԵՄ միջև հարաբերությունների խորացման վերաբերյալ: Արևելյան գործընկերության բոլոր նախաձեռնությունների կենտրոնում գտնվում է  ԵՄ ստանդարտների ու պրակտիկաների հետ  «մոտարկման» գաղափարը: 

Արևելյան գործընկերության ԵՄ նախագծում նշվում է. «դրա հիմքում կլինեն ընդհանուր արժեքներ, ինչպիսիք են` ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, ինչպես նաև շուկայական տնտեսության, կայուն զարգացման և պատշաճ կառավարման սկզբունքները»: