ԱլԳ-ՍՀԿ կարողությունների զարգացման ծրագիր. արդյունքներ

ՍՀԿ պատշաճ իրականացումը նշանակում է, որ թե ճանապարհորդողների, թե առևտուր իրականացնողների համար ի վերջո կլինի ապահովություն ու սպասարկում, իսկ դրանց հաջողությունը պայմանավորված կլինի երեք տարբեր օղակներում (ներգերատեսչական, միջգերատեսչական և միջազգային) արդյունավետ համագործակցությամբ ու համակարգմամբ:

Ամփոփելով գործիքակազմը կամ մոտեցումները՝ կարելի է առանձնացնել նման համագործակցության հետևյալ ընդհանուր օրինակները.

  • տեղեկատվության փոխանակում,
  • վստահության ձևավորում,
  • փորձի մեկտեղում/կուտակում,
  • տվյալների պահեստավորում,
  • փորձի ու գաղափարների փոխանակում,
  • կարողությունների զարգացում և լավագույն փորձ,
  • սահմանային հարցերով զբաղվող գերատեսչությունների բարիդրացիական հարաբերությունների սնուցում,
  • ընդհանուր մոտեցում ուսումնական պլանի շուրջ,
  • ներդաշնակեցված ստանդարտներ և ընթացակարգեր,
  • համատեղ գործողությունների անցկացում,
  • համատեղ շահագործվող սահմանային անցակետեր (սահմանակից երկրների սահմանային կառույցներն իրականացնում են իրենց պարտականությունները մեկ տեղում):

Սահմանային համալիր կառավարման համակարգը, որի ներդրմանն ուղղված է այս ծրագիրը, կհանգեցնի հետևյալ արդյունքներին.

  • սահմանային, մաքսային և իրավապահ աշխատակիցների արհեստավարժության մեծացում,
  • ԱլԳ վեց երկրների ու ԵՄ երկրների սահմանների անվտանգության բարելավում,
  • ծրագրի շահառուների միջև համագործակցության և համակարգման բարելավում,
  • ճանապարհորդողների, կանոնավոր միգրանտների և առևտրով զբաղվողների համար սահմանահատման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպում,
  • միջսահմանային հանցավորության դեմ պայքարելու կարողությունների մեծացում,
  • խոցելի խմբերի ներկայացուցիչներին (ապաստան հայցողներ, մարդկանց թրաֆիքինգի զոհեր) պաշտպանելու ավելի լավ մեխանիզմներ,
  • կոռուպցիայի կրճատում սահմանին: