Ծրագիրը գործողության մեջ

ԱլԳ-ՍՀԿ կարողությունների զարգացման ծրագիրը թիրախային ուսուցումների միջոցով նպատակ ունի խորացնել ԱլԳ վեց երկրների սահմանային գերատեսչությունների կարողություններն ուղղված Սահմանային համալիր կառավարման մոդելի ներդրմանը իրենց երկրների սահմաններին:

Ծրագիրն իրականացվում է 36 ամսվա ընթացքում՝ սկսած 2014թ. հուլիսից: Ծրագրի ֆինանսավորումը կազմում է 4.5 միլին եվրո: Աշխատանքներն ընթանում են երեք հիմնական ուղղություններով.

ՍՀԿ ուսումնական կարողությունների բարելավում.

  • Կարողությունների ձևավորում թեմատիկ ոլորտներում՝ բարելավելու շահառու հաստատությունների աշխատանքային մեթոդները,
  • Օժանդակություն ՍՀԿ ուսուցման ազգային ռազմավարության սահմանման հարցում,
  • Օժանդակություն ուսումնական պլանի մշակմանը և ուսումնական կենտրոններին,
  • ԵՄ ուղեցույցները (օրինակ՝ ԵՄ մաքսային ուղենիշներ) և Frontex-ի Ընդհանուր հիմնական ուսումնական պլանը կօգտագործվեն որպես խորհրդատվության ու օժանդակության հիմք:

 

ՍՀԿ կարողությունների խորացում մասնագիտական ուսուցման միջոցով.

  • տարբեր հարցերի շուրջ ուսուցումներ շահառու գերատեսչությունների պահանջով ու ըստ վերջիններիս կարիքների, որոնք կներառեն ՍՀԿ ու մաքսային հարցերի վերաբերյալ թեմաներ, ինչպիսիք են օրինակ՝ կեղծ փաստաթղթերի բացահայտումը, հակաթրաֆիքինգային գործողությունները, ինչպես նաև անգլերենի ուսուցումը,
  • այլ ուսուցումներ, որոնք բխում են ՍՀԿ հիմնական ուսումնական պլանից ու գործիքակազմից, ինչպես նաև մաքսային ուղեցույցներից, որոնք մշակվել են առաջին ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում,
  • թիրախային ուսուցում ռիսկերի վերլուծության վերաբերյալ, այդ թվում ԱլԳ գործընկերների հետ ռիսկի վերլուծության հնարավոր ցանցի ձևավորում, ամրապնդում և ընդլայնում:

 

Հորիզոնական նախաձեռնություններ կապված պատշաճ կառավարման և հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքի հետ.

  • միջոցառումներ և ուսուցումներ ուղղված թափանցիկության, պատշաճ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իրազեկության մեծացմանը,
  • օժանդակություն սահմանը հատողների մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը բարելավելու հարցում,
  • օժանդակություն հաղորդակցության ու հասարակայնության հետ կապերի հմտությունների զարգացման հարցում: