ՍՀԿ պատմությունը

Սահմանների համալիր կառավարումը (ՍՀԿ) սահմանների կառավարման ժամանակակից օրինակ է, որն ընդունվել է Եվրոպական Միության կողմից, ինչպես նաև այն մոդելն է, որին ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում Արեւելյան գործընկերության երկրներում կիրառելու համար:

  • Սահմանների համալիր կառավարման առաջին շոշավելի արդյունքը գրանցվեց 9/11-ից հետո, երբ ԱՄՆ տարբեր սահմանային իշխանություններ հանձն առան ձևավորել Մաքսային և սահմանային պաշտպանության բյուրո:
  • 2001թ. Եվրոպայում, Եվրոպայի Խորհրդի Լաեկենի հանդիպման ժամանակ, կառավարության ղեկավարներն եկան այն եզրահանգման, որ “Միության արտաքին սահմանների ավելի լավ կառավարումը կնպաստի ահաբեկչության, ապօրինի միգրացիոն ցանցերի և մարդկանց թրաֆիքինգի դեպ պայքարին”:
  • Այնուհետև Եվրոպական Միությունը սկսեց մշակել ՍՀԿ իր հայեցակարգը, որն ավելի քիչ համապարփակ մոտեցում էր նախատեսում, քան ԱՄՆ մոդելը, և որտեղ սահմանային գործակալությունները չնայած տարանջատված են, միևնույն ժամանակ ընդունում են սահմանային կառավարման “միասնական” մոտեցում: Համաշխարհային մաքսային կազմակերպությունն այն կոչեց Սահմանային կառավարման համակարգված մոտեցում:
  • Եվրոպական Միությունն առաջին անգամ կիրառեց ՍՀԿ-ը 2002-2006թթ. Արեւմտյան Բալկանների տարածաշրջանում ԵՄ աջակցության գործունեության շրջանակներում:
  • 2004թ. Եվրոպական Միությունը ստեղծեց Ֆրոնտեքսը, գործակալություն՝ նվիրված “Եվրոպական Միության անդամ պետությունների արտաքին սահմանների գործնառական համագործակցության կառավարմանը”:
  • 2006թ. Եվրոպական Միության արդարադատության և ներքին գործերի խորհուրդը եկավ այն եզրահանգմանը, որ ԵՄ արտաքին սահմանների համալիր կառավարումը բաղկացած է ընդհանուր օրենսդրությունից (մասնավորապես Շենգենյան սահմանային օրենսգիրքից), գործնառական համագործակցությունից անդամ երկրների միջև (Ֆրոնտեքսի օգնությամբ), և անդամ պետությունների միջև համերաշխությունից Արտաքին սահմանների հիմնադրամ ստեղծելու միջոցով: Այն նաև ձևավորեց ՍՀԿ հիմնական ասպեկտները:  
  • 2007թ. ՍՀԿ ներդրման ուղեցույցները (երրորդ երկրներում), որոնք մշակվել էին 2004թ. Արևմտյան Բալկանների նախաձեռնությանն օժանդակելու համար, թարմացվեցին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից:
  • 2010թ.-ից Եվրոպական Միությունը ծախսել է ավելի քան 30 միլլիոն եվրո՝ աջակցելով ՍՀԿ տարբեր ծրագրերի, Արևելյան գործընկերության երկրներում ՍՀԿ առաջատար նախաձեռնության միջոցով:
  • ՍՀԿ առաջատար նախաձեռնությունը ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության վեց հիմնական ուղղություններից մեկն է: Մնացած հինգը վերաբերվում են փոքր և միջին ձեռնարկություններին, տարածաշրջանային գազային և էլեկտրաէներգիայի շուկաներին, էներգաարդյունավետությանը եւ վերականգնվող էներգիայի աղբյուրներին, համայնքային կայուն զարգացմանը, բնապահպանության արդյունավետ կառավարմանը և կլիմային փոփոխության կանխմանը, բնական եւ մարդածին աղետների կանխարգելմանը, պատրաստվածությանը եւ արձագանքմանը:
  • ՍՀԿ առաջատար նախաձեռնությունը կազմված է երկու տեսակ գործունեությունից. փորձնական ծրագրեր, որոնք ուղղված են ենթակառուցվածքների աջակցությանը տեղական մակարդակում և  կարողությունների զարգացման ուղղված  գործունեությունից:
  • Մինչև 2013թ. ՍՀԿ առաջատար նախաձեռնության կարողությունների զարգացման բաղադրիչը կոչվել է ԱլԳ-ՍՀԿ ԱՆ ծրագիր: Այժմ, այն կոչվում է ԱլԳ-ՍՀԿ կարողությունների զարգացման ծրագիր: