Եվրամիության ՍՀԿ հայեցակարգի էությունը

2006թ. դեկտեմբերի 4-ին և 5-ին կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության Արդարադատության ու ներքին գործերի խորհուրդը եզրակացրեց, որ Սահմանային համալիր կառավարման հայեցակարգը (ԵՄ արտաքին սահմաններին) բաղկացած է հետևյալ տարրերից.

  1. Սահմանային վերահսկողություն (ստուգում և հսկողություն) ինչպես սահմանվում է Շենգենյան սահմանների մասին օրենքով, այդ թվում համապատասխան ռիսկերի վերլուծություն և հանցագործությունների հետախուզում.
  2. Միջսահմանային հանցավորության բացահայտում և հետաքննում՝ համակարգելով բոլոր իրավասու իրավապահ մարմինների հետ.
  3. ԵՄ անդամ պետությունների և հաստատությունների և Համայնքի ու Միության այլ կառույցների գործունեության համակարգում և կապակցում.
  4. Սահմանների կառավարմանն ուղղված միջգերատեսչական համագործակցություն (սահմանապահներ, ոստիկանություն, մաքսային, ազգային անվտանգության ծառայություններ և այլ պատկան մարմիններ) և միջազգային համագործակցություն.
  5. Մուտքի վերահսկման քառաստիճան մոդել* 


Հիմնականում 1-ին և 2-րդ կետերը ներկայացնում են՝ ինչ պետք է կատարվի, 3-րդ ու 4-րդ կետերը ներկայացնում են՝ ինչպես պետք է կատարվի, իսկ 5-րդ կետը ներկայացնում է, թե որտեղ պետք է կատարվի:

* Մուտքի վերահսկման քառաստիճան մոդելը ներառում է.

  1. Միջոցառումներ երրորդ երկրներում (խորհրդատվություն և ուսուցում),
  2. Համագործակցություն հարևան երկրների հետ (համաձայնագրեր),
  3. Սահմանների վերահսկում (արտաքին սահմաններին),
  4. Վերահսկման միջոցներ ազատ տեղաշարժի գոտում (Շենգենյան տարածքում):